41-ամյա Պարիսա Ֆիթց Հենլին կմարմնավորի Մեգան Մարքլին՝ թագավորական սիրո պատմության մասին ֆիլմում

16:04   6 փետրվարի, 2018

Մայիսի 19-ին Վինձորում կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանիքը (ի դեպ, զույգը հանդիսությանը չի հրավիրել արքայազն Հարիի հորեղբոր կնոջը՝ դքսուհի Սառա Ֆերգյուսոնին)։ Իսկ, ահա, հարսանիքից մի քանի օր առաջ էկրաններին հայտնվելու է 36-ամյա դերասանուհու ու արքայազնի սիրո պատմության մասին ֆիլմը։

People-ը հայտնում է, որ արդեն ընտրվել են ֆիլմի գլխավոր դերակատարները՝ 41-ամյա Պարիսա Ֆիթց Հենլին, որը նկարահանվել է «Ջեսիկա Ջոնս» ու «Խաղաթղթե տնակ» սերիալներում, ու Մյուրեյ Ֆրեյզերը, որը հայտնի է «Լիճ» եւ «Վիկտորիա» սերիալներից։

Harry&Meghan: The Royal Love Story («Հարի ու Մեգան.թագավորական սիրո պատմություն») ֆիլմը կցուցադրի Lifetime ալիքը։

«Մայրս սպիտակամորթ էր, հայրս՝ սեւամորթ։ Ծնողներս բաժանվել են, երբ ես փոքր էի, ու ես նրանց երբեք միասին չեմ տեսել։ Դրա համար էլ ամեն անգամ, երբ հանդիպում եմ ինտերնացիոնալ ընտանիք, ես ուրախությունից հուզվում եմ»,- պատմում է դերասանուհին, որը իսկապես շատ նման է Մեգանին։

Լուսանկարները՝ Getty, Splash, People, Heightline.com

 



© NEWS.am STYLE