Քայլի Ջեների սեռափոխ հայրը դստերը շնորհավորել է առաջնեկի ծննդյան կապակցությամբ

18:03   6 փետրվարի, 2018

Երեկ Քայլի Ջեները հայտնել է, որ լույս աշխարհ է եկել իր երեխան։ Իր Instagram-ում Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը ներողություն էր խնդրել, որ պաշտոնապես չէր հայտնել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սեւեռուն ուշադրության պատրաստվել մոր դերին, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում հրապարակել էր տեսահաշվետվություն Քայլիի կյանքի վերջին ինը ամիսների մասին։ Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), դիտել է ավելի քան 35 մլն մարդ։

Երեխայի ծնվելուց հետո Քարդաշյան-Ջեներ գերդաստանի բոլոր անդամները շնորհավորել են Քայլիին, իսկ ահա սեռափոխ հայրը՝ Քեյթլին Ջեները, չէր շնորհավորել աղջկան՝ համարելով, որ Քայլին չափից երիատասարդ է մայրության համար։

Բայց Քեյթլինը վերջապես իր  Instagram-ում հրապարակել է դստեր մանկական լուսանկարն ու շնորհավորել նրան երեխայի ծնվելու կապակցությամբ։

«Իմ դուստրը լույս աշխարհ է բերել իր դստերը։ Նա այնքան գեղեցիկ է։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է նա մեծանալու»,- գրել է նա։

 



© NEWS.am STYLE