Քսենիա Սոբչակը հրապարակել է որդու լուսանկարը

20:10   6 փետրվարի, 2018

Քսենիա Սոբչակը ցույց է տվել իր որդուն՝ Պլատոնին։ Իր  Instagram-ում 36-ամյա լրագրողն ու Ռուսաստանի նախագահի թեկնածուն հրապարակել է լուսանկար, որտեղ երեխան պառկած է ճամպրուկի մեջ՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով մայրիկի հերթական գործուղման դեմ։

«Պլատոնը հաստատ պարզել է պատճառահետևանքային կապը։ Հենց հյուրասենյակում հայտնվում է ճամպրուկ՝ ուրեմն մայրիկը դարձյալ մեկնում է ․․․ Ճամպրուկը հիմա մեր գլխավոր թշնամին է»,- մեկնաբանել է լուսանկարը Քսենիան։

Նշենք, որ Քսենիա Սոբչակն ու նրա 45-ամյա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, որոնք վերջերս նշեցին իրենց ամուսնության հինգերորդ տարեդարձը, հաճախ են ուղևորությունների ժամանակ իրենց հետ տանում Պլատոնին։

 



© NEWS.am STYLE