Քայլի Ջեները՝ Քարդաշյան- Ջեներ ընտանիքի ամենահարուստ ներկայացուցիչ

10:03   7 փետրվարի, 2018

Քայլի Ջեները մի քանի օր առաջ, ինչպես գիտեք, լույս աշխարհ է բերել իր դստերը։

Իր Instagram-ում Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը ներողություն է խնդրել այն բանի համար, որ պաշտոնապես չէր հայտնել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սեւեռուն ուշադրության պատրաստվել մոր դերին։ Սակայն հիմա այդ նույն ուշադրությունը նրա վրա է սեւեռված ոչ միայն ընտանիքում տեղի ունեցած ուրախալի իրադարձության՝ այլեւ վիճակագրության արդյունքների պատճառով, որոնք վստահեցնում են, որ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ամենահարուստ անդամը հենց Քայլին է։

Քայլի-Ջեների բյութի արտադրանքի ընկերությունն այս պահին տարեկան 386 մլն դոլար է վաստակում ու, ըստ փորձագետների կանխատեսումների, մինչեւ 2022 թ․ այդ ցուցանիշը մեկ միլիարդի կհասնի։

Նշենք, որ Քայլի Ջեների ապրանքանիշի կոսմետիկ արտադրանքը նույնիսկ նրա սեփական բուտիկի վաճառասեղաններին չի հասնում, այլ օրվա ընթացքում ամբողջությամբ սպառվում է առցանց վաճառքում։

«Ես չէի կարծում, թե դա իմ բիզնեսը կդառնա։ Ես սկսել էի հանուն հաճույքի։ Բայց հիմա պետք է նշեմ, որ շատ ծրագրեր ու նոր գաղափարներ ունեմ կոսմետիկ նոր ապրանքների արտադրության վերաբերյալ»,-նշել է Քայլին

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE