«Ամեն օր սիրահարվում եմ նրան». Ծովինար Մարտիրոսյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

13:05   7 փետրվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցերի միջոցով պարզել, թե երբ են մեր հայտնիներն առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ այլն:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է: 

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Չգիտեմ՝ ինչպես ստացվեց…Մայրս դերասանուհի է, եւ կարելի է ասել՝ մեծացել եմ թատրոնում :) Երբ եկավ մասնագիտության ընտրության ժամանակը, առանց մտածելու գնացի Թատերական ինստիտուտ…Կարծես՝ այդպես էլ պետք է լիներ :)

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Դե, ընտանիքիս երեւի…Միգուցե, շատերին թվա՝ ես բաց մարդ եմ, բայց դա այդքան էլ այդպես չէ. իրականում կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին ինքն իր հետ պետք է վերլուծություններ անի:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Միշտ սիրահարված եմ :) Սիրահարված եմ եղել բնությանը, մարդկանց, ես սիրահարված եմ միշտ...Իսկ միակ սերս ամուսինս է. արդեն 17 տարի է անցել, բայց ամեն օր սիրահարվում եմ նրան:

Առաջին հիասթափությունը...

Հիասթափություններ շատ են եղել…Հիասթափություններից հետո ընդամենը դատարկություն է գալիս եւ հասկանում ես, որ իզուր ժամանակ ես տրամադրել այն մարդկանց, ովքեր, փաստորեն, արժանի չեն եղել, սակայն ամեն ինչ առջեւում է եւ սովորում եմ այլեւս չսխալվել :)

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Դժվարություններից երբեք չեմ վախեցել. փորձում եմ դրանք հաղթահարել. կյանքը դժվարություններով է հետաքրքիր:

Նկարահանվելու առաջին առաջարկը:

Առաջին անգամ նկարահանվել եմ «Հարեւաններ» սերիալում, որը հեռարձակվում էր «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Առաջին մեծ հաջողությունը:

Շատ են եղել :) Սակայն կարծում եմ՝ իրական հաջողությունները դեռ առջեւում են:

Ձեզ համար առաջնային է...

Ընտանիքս՝ սերը թող հարատեւի…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ծովինար Մարտիրոսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE