Քիմ Քարդաշյանը ցույց է տվել արխիվային լուսանկար

12:33   7 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել արխիվային լուսանկար։ Հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է 2007-ին արված լուսանկար։

«2007-ին արված լուսանկար, որի հեղինակը Փերիս Հիլթոնն է»,- մակագրել է լուսանկարը Քիմը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան Քիմի 20-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, հայտնել էր իր երեխայի լույս աշխարհ գալու մասին։ Իր Instagram-ում Քայլին ներողություն է խնդրել այն բանի համար, որ պաշտոնապես չէր հայտնել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սեւեռուն ուշադրության պատրաստվել մոր դերին։

Հեռուստաաստղը հրապարակել էր երկար հաղորդագրություն, իսկ նրա քույր Քիմ Քարդաշյանը իր Twitter-ում հրապարակել է Քայլիի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։ Տեսահոլովակը, որը վերնագրված էր To our daughter («Մեր դստերը») ընդամենը վեց ժամվա ընթացքում դիտել է ավելի քան 40 մլն մարդ ։ Տեսանյութի ամենատպավորիչ պահերից մեկն այն էր, երբ Քիմ Քարդաշյանը տալիս է, որ Քայլին գրկի իր նորածին դստերը՝ Չիկագոյին (դիտել 8-րդ րոպեից)։



© NEWS.am STYLE