Քայլի Ջեները դստերը Սթորմի է անվանակոչել եւ ցույց տվել նրա առաջին լուսանկարը

09:31   7 փետրվարի, 2018

Քայլի Ջեները դստերը Սթորմի է անվանակոչել եւ ցույց տվել նրա առաջին լուսանկարը: Քայլիմ նորածին դստեր անունը հայտնել է իր Instagram-ում:

«Սթորմի». հրապարակված լուսանկարն այսպես է մակագրել Քիմ Քարդաշյանի քույը:

Հիշեցնենք, որ Քայլին իր Instagram-ում հայտնել էր իր երեխայի լույս աշխարհ գալու մասին, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, իր Twitter-ում հրապարակել է Քայլիի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։ Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), այս պահի դրությամբ ավելի քան 40 մլն մարդ է դիտել։ 



© NEWS.am STYLE