Պոռնոդերասանուհու եւ տարերային աղետի անուն․ Twitter-ում ծաղրում են Քայլի Ջեների դստերը

11:33   7 փետրվարի, 2018

Այսօր հայտնի է դարձել, որ Քայլի Ջեներն իր դստերն անվանել է Սթորմի (Փոթորկոտ) ու ցույց է տվել նրա առաջին լուսանկարը։ Քայլի Ջեները հայտնել էր նորածին դստեր անունն իր Instagram-ում։

Մինչդեռ Twitter-ում ծաղրում են Քայլի Ջեների դստեր անունը՝ գրելով, որ հեռուստաաստղը պետք է գոնե մի քիչ երկար մտածեր անուն ընտրելիս։ Մեջբերում ենք ամենասպանիչ թվիթները․

«Երբ թույլատրում եք 20-ամյա աղջկան ծննդաբերել, ապա նա երեխային, բնականաբար, Սթորմի է  անվանում»:

«Ինչ-որ մեկը Քայլիին պատմե՞լ է Սթորմի Դանիելս անունով աղջկա մասին (պոռնոդերասանուհին, որի շուրջ սկանդալ է բորբոքվել. Դոնալդ Թրամփը կապված է եղել նրա հետ, երբ արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ)»:

«Դուք կատակո՞ւմ եք։ Երեխան ամբողջ կյանքում լսելու է այն մասին, որ իր անունը մարդկանց մոտ ասոցացվում է պոռնոդերասանուհու անվան հետ։ Քարդաշյանները, ինչպես միշտ, բարձունքի վրա են»։

«Ստացվում է, Քայլին դստերը անվանել է Թրամփի սիրուհու պատվին»։

«Երբ Քայլիի դուստրը մեծանա ու իր զարմիկ-զարմուհիների հետ զբոսանքի դուրս գա՝ բոլորը կբղավեն՝ «Տեսեք, սա Փոթորիկն է Հյուսիսային Չիկագոյում (Storm in North Chicago)»։

«Քարդաշյան- Ջեներ գերդաստանի երեխաների անունները եղանակի կանխատեսման նման են հնչում։ Հիմա էլ Սթորմի, մինչ այդ կար Նորթ, Չիկագո, Ռեյն (ըստ արտասանության՝ Անձրև Հյուսիսային Չիկագոյում)։

«Քայլիի մնացած երեխաների անունները կլինեն Rainy, Snowy, Cloudy (Անձրևոտ, Ձյունոտ, Ամպամած):

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE