Ի՞նչն է ոգեշնչում Սիրուշոյին եւ ո՞րն է նրա ամենասիրելի վայրը Երեւանում (ֆոտո)

11:49   7 փետրվարի, 2018

Սիրուշոն հայտնել է, թե ինչն է ոգեշնչում իրեն ստեղծագործել: 31-ամյա երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ արված Երեւանում, եւ գրել հետեւյալը.

«Երևանն ինձ միշտ ոգեշնչում է... Ո՞րն է քաղաքի Ձեր ամենասիրելի հատվածը։ Իմն երևի Կասկադի և Օպերայի միջև ընկած հատվածը, որտեղ նաև ապրել եմ երկար ժամանակ...»,- երկրպագուներին է դիմել երգչուհին:

Հիշեցնենք, որ վերջերս մահացավ Սիրուշոյի առաջին ուսուցչուհին՝ կանադահայ մանկավարժ, բարերար Արփի Մերասը, եւ, հավանաբար, երգչուհու այս գրառումը դրա հետ է կապված :

«Արփի, վերադարձրու ինձ մանկություն…Ո՞վ հիմա մեզ կտա այդ էմոցիաները: Դու միշտ եղել ես հրեշտակ, հիմա դա ուղղակի պաշտոնապես», - սոցցանցի իր էջում ավելի վաղ գրել էր Սիրուշոն:



© NEWS.am STYLE