29 շաբաթական հղի Քլոե Քարդաշյանը պարծեցել է հայ դիմահարդարի շպարով

14:35   7 փետրվարի, 2018

Քարդաշյան-Ջեներ քույրերից այս պահի դրությամբ միայն Քլոեն է հղի: Հունվարին եւ փետրվարին ծնվեցին Քիմի եւ Քայլիի դուստրերը, իսկ Քլոեի առաջնեկը ծնվելու է մի քանի ամսից:

Մինչ այդ, հայուհին իր Instagram-ում շարունակում է պարծենալ իր նոր կարգավիճակով: Հրապարակած նոր լուսանկարով Քլոեն հայտնել է, որ գտնվում է հղիության 29-րդ շաբաթում:

Քլոե Քարդաշյանն ընդգծել է իր շպարի հեղինակին, որը նրա մտերիմ ընկերուհին է՝ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը:

Հիշեցնենք, որ Քլոեն երեխայի է սպասում իր բոյֆրենդից՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից:

«Իմ ամենամեծ երազանքն իրականացավ: Մենք երեխայի ենք սպասում: Ես ամբողջ կյանքում սպասում էի, բայց Բարձրյալն իր ծրագրերն ունի: Ես ընդամենը պետք է հույսս Նրա վրա դնեի: Չեմ կարողանում հավատալ, որ Տրիստանի եւ իմ սերը կյանք է վերարտադրել: Տրիստան, ամեն ինչի համար շնորհակալություն: Երբեք չեմ մոռանա, թե այս ամբողջ ընթացքում որքան հոգատար էիր: Իմ սեր, շնորհակալություն, որ ինձ երջանկացնում ես: Ես այնքան երջանիկ եմ, զգացմունքներով լեցուն, շնորհակալություն բոլորին դրական վերաբերմունքի եւ աջակցության համար»,- իր հղիության մասին գրել էր Քիմ Քարդաշյանի քույրը:



© NEWS.am STYLE