VARDA-ն ձողի վրա զգայական պար է ցուցադրել

14:18   7 փետրվարի, 2018

VARDA-ն ձողի վրա զգայական պար է ցուցադրել։ Պարուհին իր Instagram -ում հրապարակել է տեսանյութ, որն արվել է իր մարզումների ընթացքում:

Публикация от VARDA (Martyrosyan Vardanush) (@varda_varda)

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա պատմել էր իր դժվար մանկության մասին.

«Մանկուց մայրս ինձ սովորեցրել էր ոչ միայն կարել, այլև ձևել։ Մենք ապրում էինք շուկայի մոտ, այնտեղ վաճառականները մեզ մոտ էին ուղարկում հաճախորդների, որոնք ուզում էին իրենց հագուստը նեղացնել կամ պարզապես տաբատը կարճացնել։ Երբեմն երկար ժամանակ հաճախորդներ չէին լինում, իսկ երբեմն էլ միանգամից բերում էին երեք, հինգ տաբատ, այդ դեպքում ես միշտ մայրիկիս օգնում էի, որպեսզի գործն ավելի արագ անենք։ Ոմանք սպասում էին միջանցքում նստած, գուցե վախենում էին իրենց նոր հագուստը մեզ մոտ թողել, չէ ՞որ միայն հիմա, նայելով այս լուսանկարը, ես հասկանում եմ, թե ինչ խղճուկ բնակարան ունեինք մենք․․․»:

 



© NEWS.am STYLE