Սանկտ Պետերբուրգում երեկ կայացել է երկար սպասված ռեփ բաթլը նախկին ընկերներ, հիմա արդեն մրցակիցներ Գուֆի ու Պտախայի միջև, հայտնում է Rosbalt.ru-ն
Հայտնի կատարող Բաստան դատավորի դեր էր կատարում, իսկ բաթլը վարում էր Ռեստորատորը։
3։0 հաշվով հաղթանակ է տարել Գուֆը։ Նրան գնահատել են բոլոր դատավորները՝ Բաստան, Նիգատիվն ու Պավել Պաչկան (DJ 108)։
Մենամարտից առաջ մասնակիցներին Twitter-ում իր հրապարակումներով ավելի է «գժտեցրել» ռեփեր Գնոյնին։
Centr խմբի պառակտումից հետո Գուֆի ու Պտախայի հարաբերությունները լարված են մնում։ Նրանց տարաձայնությունները գրեթե 10 տարվա պատմություն ունեն։
Հիշեցնենք, որ Գուֆը Versus-ին մասնակցելու համար ստացել է 2 մլն ռուբլի, իսկ Պտախան՝ 1 մլն ռուբլի։
Հիմա մնում է սպասել, թե երբ է բաթլի տեսագրությունը հրապարակվելու YouTube-ում։