«Ես տարօրինակ եմ». Եվա Ռիվաս

12:50   7 փետրվարի, 2018

Եվա Ռիվասն իրեն տարօրինակ է համարում: Instagram-ի իր էջում երգչուհին իր երկրպագուներին հարցրել է, թե ինչպիսին է նա, ըստ նրանց, ապա տեղեկացրել, որ ինքն իրեն տարօրինակ է համարում.

«Ես հաստատ ամենագեղեցիկը, ամենախելացին եւ ամենատաղանդավորը չեմ, փոխարենը՝ բարի եմ եւ խելացի, ծույլ եմ եւ աշխատասեր՝ միաժամանակ, ճիշտ եմ եւ սխալ, զուսպ եմ եւ հիստերիկ, լուրջ եմ եւ թեթեւամիտ, ուրախ եմ եւ տխուր: Կարելի է շատ բան գրել, բայց ամենահարմար բառը տարօրինակն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիվասը ներկայացրել էր յոթ միջոց՝ տղամարդկանց մանիպուլացնելու համար.

«Մանիպուլացրեք տղամարդուն քնքշությամբ: Տղամարդիկ, ասես, կատու լինեն: Անգամ ամենաբրուտալները կորցնում են սթափությունը, երբ կողքին քնքուշ, նուրբ կատվիկ է: Մինչ տղամարդուն ձեր ցանկությունների բավարարման մասին խնդրելը, հպվեք նրան հայացքով, համբույրներով կամ ձեռքերով: Իսկ զրույցի ընթացքում օգտվեք «հոգեբանական փաղաքշանքից». նախքան խնդրանքի մասին բարձրաձայնելը, գովաբանեք նրան կամ տեղին հաճոյախոսություն արեք»:



© NEWS.am STYLE