Երեք տիպի ջինս, որոնք պետք է ձեռք բերել հենց հիմա

17:04   7 փետրվարի, 2018

Ջինսը հավերժ թրենդ է, ջինսե տաբատը՝ առավել եւս: Այս սեզոն ոճաբաններն առաջարկում են լայն ընտրանի, սակայն մենք առանձնացրել ենք ջինսե տաբատի երեք հիմնական տիպ, որոնք ամենապահանջվածն են ներկայում:

Դե, իհարկե, գլխավոր թրենդում սպորտային ոճի տաբատներն են: Դե, նրանք, որոնց կողքերին հիմնականում սպիտակ կամ կարմիր երիզներ կան:

Հաջորդիվ գալիս է դասական ջինսը, սակայն այստեղ շեշտը դրված է եզրերին, որոնք, ասես, ինչ-որ մեկն անփույթ կտրել է:

Եվս մեկ թրենդ՝ տարբեր երանգների դենիմի համադրություն: Այս դեպքում տաբատն, ասես, կարկատված լինի տարբեր գույնի ջինսե կտորներով:

Լուսանկարները՝ Cosmo



© NEWS.am STYLE