«Ո՞վ է թույլ տվել Էրիկին ներկայացնել որպես բոլորի կողմից սիրելի». Լիանա Զուրաբյան

14:02   7 փետրվարի, 2018

Ասմունքող Լիանա Զուրաբյանն իր դժգոհությունն է արտահայտել լրագրողների աշխատանքի վերաբերյալ: Իր Facebook-յան էջում Լիանան գրառում է արել՝ զարմանալով, թե ինչու են այս կամ այն արտիստին լրագրողները բոլորի կողմից սիրելի ներկայացնում.

«Սիրելի հայրենակիցներ, երբ ինչ-որ մեկին եք ներկայացնում, նա կլինի արդի գրող, երգող, լրագրող, թե գրագրող, գրողի ծոցը ուղարկեք ձեր ավելորդ շռայլ ու ճոխ արտահայտությունները, ձեր խոսքում եղեք ճիշտ և հստակ։ Ինչ-որ մեկին են լուսաբանում, հարցազրույց կամ երգի տեսահոլովակ ու գրում՝ բոլորի կողմից սիրված․․․ Ա՜խ, մի ասեք։ Այդ բոլորն ովքե՞ր են՝ տվյալ մարդու ընտանիքի անդամնե՞րը։

Ես կոնկրետ երգիչ Էրիկին չեմ սիրում, ո՛չ իր մարդ աշխարհը, ո՛չ էլ իր քթի մեջ կլկլացնող ձայնը։ Ո՞վ է թույլ տվել գովազդ կարդացողին հրապարակել «բոլորի կողմից սիրելի» արտահայտությունը։ Ես կարող եմ հստակ պատասխանատվություն պահանջել, ես էլ իմ հայրենիքում ապրող մի քաղաքացի եմ և բոլորից մեկը։ Եղեք ձեր գրառումների և նյութերի մեջ ավելի հստակ և ճիշտ»,- գրել է Լիանան, որը հետագայում, կարծես, զղջացել է այս գրառման համար եւ եւս մեկ հրապարակում արել տվյալ թեմայով.

«Ես բնավ երգիչ Էրիկին վիրարվորելու միտում չունեմ, պարզապես որպես օրինակ գրառեցի, որը այդքան էլ հաջող չստացվեց, երգիչ Էրիկին մաղթում եմ բարձունքներ և նորանոր հաջողություններ արվեստի ոլորտում»:

 



© NEWS.am STYLE