Ջիջի եւ Բելլա Հադիդների զարմուհին՝ plus-size մոդել Ջոան Վան Դեն Հերիկը՝ ներքնազգեստի գովազդում

22:15   7 փետրվարի, 2018

19-ամյա Ջոան Վան Դեն Հերիքը Ջիջի ու Բելլա Հադիդ մոդելների զարմուհին է ու ինքն էլ է մոդել, սակայն plus-size կատեգորիայում։ Աղջիկն իր Instagram -ում հայտնել է, որ նկարահանվել է իր առաջին լուրջ գովազդարշավում ու դարձել է Debenhams-Gorgeous DD ներքնազգեստի գարնանային հավաքածուի դեմքը։ Ամենաուշագրավն այն է, որ ֆոտոշարքից հետո ֆոտոշոփ չի գործածվել, քանի որ ապրանքանիշը դեմ է լուսանկարներն այդ ձևով մշակելուն։

«Ես միշտ ցանկացել եմ  լինել մոդել, բայց չէի կարծում, թե իմ կազմվածքով աղջիկների դեպքում դա հնարավոր է։ Ինձ շատ կարևոր է թվում սեփական օրինակով ցույց տալ երիտասարդներին, պատանիներին ու աղջիկներին, որ չափերը նշանակություն չունեն, ու որ յուրաքանչյուրը սքանչելի է յուրովի։

Ես ձգտում եմ  այդ գաղափարը տարածել իմ աշխատանքով, սոցցանցերի միջոցով։ Ես կողմ եմ բոդիպոզիտիվի շարժմանը, ու հավատում եմ, որ ցանկացած մարմին հիասքանչ է»,- ասում է Ջոանը։

 



© NEWS.am STYLE