Քսենիա Սոբչակը արտահայտվել է սեռերի անիրավահավասարության խնդրի մասին

20:04   7 փետրվարի, 2018

Հեռուստահաղորդավարուհի Թինա Քանդելակին երեկ արտահայտվել էր սեռական ոտնձգությունների մասին, իսկ այսօր իր Instagram-ում իրավահավասարության թեմայով իր կարծիքն է հայտնել նաև Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը։ Իր Instagram-ում Քսենիան գրել է հետևյալը․

«Ես  վշտացած եմ, որ Ռուսաստանում, ըստ վիճակագրության, տղամարդկանց մեծ մասը համարում է, որ կինը պարզապես չի կարող նախագահ դառնալ՝  զուտ  սեռական պատկանելիությունից ելնելով, մինչդեռ 25 կին Իրանում կալանավորվել է առանց հիջաբի փողոց դուրս գալու համար։ Մենք բոլորս դեռ պետք է հանուն իրավահավասարության պայքարի երկար ճանապարհ անցնենք։

Կինը կոնֆետ չէ, որ այն փաթաթեք, կինը վերարտադրական մեքենա չէ, որպեսզի նրա պարտականությունները սահմանափակվեն երեխա ծննդաբերելով։ Իմ ամբողջ կյանքով ես ուզում եմ օրինակ ծառայել, թե ինչպես է պետք պաշտպանել ու պայքարել հանուն սեփական իրավուքնների, օրինակ, թե ինչպես կարելի է լինել սիրող կին ու մայր, բայց նաև հավասարի իրավունքով մրցակցել բոլորի հետ՝ անկախ սեռից, կողմնորոշումից ու մաշկի գույնից»,- գրել է Սոբչակը։



© NEWS.am STYLE