Հիջաբով հարսնացուի պատկերով 1 միլիոն դոլարանոց տորթը ներկայացվել է Դուբայում

11:37   8 փետրվարի, 2018

Դուբայում ցուցադրել են հիջաբով հարսնացուի ձևով մեկ միլիոն դոլարանոց հարսանեկան տորթ, հայտնում է cctv.com կայքը։ Տորթը հինգ օրում ստեղծել է հրուշակագործ դիզայներ Դեբբի Ուինգհեմը։ Տորթը ցուցադրվել է Դուբայում՝ միջազգային առևտրի կենտրոնում։

Արևելյան հարսնացուի բնական մեծության կերպարը՝ սպիտակ զգեստով ու հիջաբով, պատրաստված է կրեմից ու շոկոլադից։ Տորթը ստանալու համար պահանջվել է կրեմից երկու հազար ծաղիկ ու մարցիպանից հազար մարգարիտ։ Շոկոլադե քանդակի ձեռքին իսկական ադամանդ է։

Ուինգհեմը նշել է, որ աղջկա ձեռքի ադամանդը իսկական է, ինչի շնորհիվ  հրուշակագործության այդ գլուխգործոցի գինը աճում է մինչև մեկ միլիոն դոլար։

Բրիտանուհի Դեբբի Ուինգհեմը հայտնի է նրանով, որ ստեղծում է շքեղ քաղցրավենիքներ, այդ թվում տորթեր՝ 14 մլն դոլար արժողությամբ, որոնք զարդարվում են ոսկով ու թանկարժեք քարերով:

 



© NEWS.am STYLE