Բրեդ Փիթը Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել (ֆոտո)

11:02   8 փետրվարի, 2018

Մի տագնապեք, սա այն վթարը չէ, որ անհանգստանաք, խոսքը Լոս Անջելեսում տեղի ունեցած փոքր ճանապարհային միջադեպի մասին է՝ երեք մեքենաների մասնակցությամբ, որոնցից մեկը Բրեդ Փիթի մեքենան է եղել։

54-ամյա դերասանը հայտնվել է փոքր վթարի մեջ, չնայած, դատելով պապարացիների լուսանկարներից, նրա մեքենայի հետ ոչինչ չի պատահել, ու կարծես, դարձյալ ըստ լուսանկարի, միջադեպի մեղավորը հենց նա է եղել։ Դերասանի Tesla-ն բախվել է Nissan Altima-ին, որն էլ իր հերթին՝ Kia Soul-ին։

Ամեն դեպքում, Փիթը, ցանկացած այլ վարորդի նման, ինքն է դուրս եկել մեքենայից ու հեռախոսով լուսանկարներ արել։

Նա խոսել է վարորդներից յուրաքանչյուրի հետ, որոնք սաստիկ զարմացել էին՝ տեսնելով Փիթին, ու լրացրել  համապատասխան փաստաթղթերը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Cileman Ryner

 



© NEWS.am STYLE