«Երբ դու 38 տարեկան տունը մնացած ես». Շպռոտը գայթաղկիչ լուսանկարներ է հրապարակել

10:30   8 փետրվարի, 2018

Շպռոտը գայթակղիչ լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են լողափում: Երգչուհին կեցվածք է ընդունել սեքսուալ բիկինիով՝ ցույց տալով մարմնի բարեմասնությունները:

Լուսանկարներից մեկին կից Շպռոտը գրել է.

«Երբ դու 38 տարեկան տունը մնացած միայնակ կին ես, բայց դեռ լավիկն ես»,- գրել է նա՝ հեշթեգերում հավելելով, որ ինքը չի անհանգստանում չամուսնացած լինելու փաստից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին յոթ տարվա ընդմիջումից հետո վերջապես այցելել է Հայաստան: Մեզ հետ զրույցում այդ ժամանակ նա ասել էր.

«Շատ, շատ կուզեմ ընտանիք, երեխա ունենամ, որովհետեւ ժամը ժամից անցել է :)) Երբեք չէի պատկերացնի, որ դա ինձ համար խնդիր կլինի, բայց իրականում ես եմ մեղավոր: Մինչեւ 30 տարեկանս չէի պատկերացնում, որ կունենամ ընտանիք, երեխա, մտածում էի՝ աշխատաք, կարիերա, բայց հիմա զգում եմ, որ երեխա ունենալու ժամանակն է»:



© NEWS.am STYLE