49-ամյա Ջիլիան Անդերսոնը մերկացել է՝ կենդանիների պաշտպաններին աջակցելու համար

13:40   8 փետրվարի, 2018

Հունվարի սկզբին X Files՝ «Գաղտնի նյութեր», ու «Ամերիկյան աստվածներ» սերիալների հերոսուհի Ջիլիան Անդերսոնը ստացել է իր աստղը Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:

Իսկ հիմա դերասանուհին հայտնվել է մի փոքր այլ տեսքով. 49-ամյա դերասանուհին աջակցել է կենդանիների իրավունքների համար պայքարող  PETA  կազմակերպության ակցիան։ Հետևելով Փամելա Անդերսոնի, Նաոմի Քեմփբելի ու մյուս աստղերի օրինակին՝ Ջիլիանը մերկացել է, որպեսզի իր աջակցությունը հայտնի կենդանիների պաշտպաններին, ու իր Instagram-ում հրապարակել է համապատասխան լուսանկարները (ի դեպ, Փամելայի մասին՝ դերասանուհին բազմիցս դիմել է Քարդաշյանների գերդաստանին՝ կոչ անելով հրաժարվել բնական մորթի հագնելուց)։

«Ես ավելի լավ է մերկ քայլեմ, քան մորթի հագնեմ»,- գրված է մերկ Ջիլիանի պատկերով պաստառի վրա։

«Մարդիկ երես են թեքում մորթու դեմ այն գովազդից, որը ցույց է տալիս տանջված կենդանիների։ Իսկ PETA -ի մերկ գովազդարշավը, հակառակը, միշտ ուշադրություն է գրավում։ Ես հպարտ եմ, որ մասնակցում եմ դրան»,- հայտնում է Անդերսոնը։

 

Լուսանկարները՝  EPA, Startracks



© NEWS.am STYLE