Գոհար Ավետիսյանը ներկայացրել է Մոնա Լիզայի հայկական տարբերակը (ֆոտո)

11:48   8 փետրվարի, 2018

ՌԴ-ում հայտնի դիմահարդար, ոճաբան Գոհար Ավետիսյանը կերպարանափոխվել է եւ Instagram-ում ներկայացրել է իր նոր կերպարը, որում ինքն իրեն համեմատել է Մոնա Լիզայի հետ:

«Մոնա Լիզա, մեր օրեր, հայկական տարբերակ»,- լուսանկարին կից գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Ավետիսյանը ներկայացել էր առանց դիմահարդարման:

Գոհար Ավետիսյանի դեպքում երբեք չի գործում «կոշկակարն առանց կոշիկի» ասվածը. հայտնի ոճաբանը միշտ ներկայանում է շքեղ դիմահարդարմամբ: Սակայն երեկ նա բացառություն է արել՝ իր Instagram-ում հրապարակելով մի լուսանկար, որում առանց շպարի է:



© NEWS.am STYLE