Ռեփեր Դրեյքը 50 հազար դոլարի նվիրատվություն է արել Մայամիի անօթեւաններին

13:19   8 փետրվարի, 2018

Ռեփեր Դրեյքը միլիոններ է վաստակում, բայց չի մոռանում բարեգործության մասին։ TMZ-ը գրում է, որ 31-ամյա երաժիշտը Մայամիում այցելել է անօթեւանների համար Lotus House կենտրոն, այնտեղ 140 նվեր բաժանել երեխաներին, իսկ 130 կնոջ էլ բաժանել է 150 դոլարով լիցքավորված նվեր քարտեր, նաեւ անօթեւանների մասին հոգ տանող կազմակերպությանը փոխանցել 50 000 դոլար։ Այս պահին օթեւանում 500 մահճակալ կա, բայց կազմակերպիչներն ուզում են ավելացնել քանակը, դրա համար ապաստանի համար նոր շենք են փնտրում, ու ռեփերի նվիրատվությունը կարող է օգնել այս հարցում։

Ի դեպ, այսքանով Դրեյքի բարեգործական մղումները չեն սահմանափակվում։ Օրերս Դրեյքը հայտնվել էր Մայամիի աղքատ թաղամասերի խանութներից մեկում, որտեղ այցելուներին գումար էր բաժանել գնումներ կատարելու համար, նաեւ հովանավորել է Մայամիի համալսարանի ուսանողներից մեկի ուսումը։ 25 հազար դոլար էլ նվիրել է Մայամիի անապահով երեխաների համար դպրոցներից մեկին։

Լուսանկարները՝ TMZ-ի

 



© NEWS.am STYLE