Վերադարձ 1990-ականներ. Լիլիթ Կարապետյանը՝ շոկոլադե սալիկի տուփին (ֆոտո)

12:45   8 փետրվարի, 2018

Այն, որ 1990-ականներին Լիլիթ Կարապետյանը Հայաստանի ամենահայտնի երգչուհին էր, ապացուցում են ոչ միայն մարդիկ՝ իրենց հիշողություններով, այլեւ իրերը: Այսպես, երգչուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում նա պատկերված է շոկոլադե սալիկի տուփին.

«Տեսեք՝ ինչ եմ գտել մորաքրոջս պայուսակում: Ո՞վ է հիշում իմ նկարով շոկոլադե սալիկները: Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի ժամանակներ էին»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին, որն ավելի վաղ մեկ այլ արխիվային լուսանկար էր հրապարակել:

Լիլիթ Կարապետյանը ցույց է տվել, թե ինչպիսին էր երիտասարդ տարիքում: Երգչուհին իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում մեկ այլ երգչուհու՝ Լուսինե Պողոսյանի հետ է.

Լիլիթն այս լուսանկարով շնորհավորել է Լուսինե տարեդարձն ու նշել, որ լուսանկարն արվել է 2002 թվականին:



© NEWS.am STYLE