Բրիտանիայի ամենասեքսուալ տատիկը բացահայտում է իր հմայքի գաղտնիքները (ֆոտո)

16:04   8 փետրվարի, 2018

Բրիտանուհի Քերի Հիլթոնը 35 տարեկանում արդեն տատիկ է դարձել, սակայն դա չէ, ինչի համար հանրությունը հաճախ քննարկում է նրան. Instagram-ի հետեւորդների կողմից առավել բուռն քննակման է արժանանում նրա գեղեցիկ մարմինը, ինչի շնորհիվ Քերին ճանաչվել է աշխարհի ամենագլամուրային տատիկը:

Քերին բացահայտել է իր հմայքի գաղտնիքները՝ նշելով, որ 5 տարիների ընթացքում 13 հազար ֆունտ ստերլինգ է ծախսել կոսմետիկ միջամտությունների վրա. նա մեծացրել է կուրծքը, ուղղել ատամնաշարը, կատարել բոտոքս, երկարացրել է մազերն ու թարթիչները, սակայն նշում է, որ գեղեցիկ կառուցվածքը պահպանել է միմիայն մարզումների շնորհիվ: Քերին ավելացնում է, որ քիքբոքսինգի սիրահար է եւ շաբաթը հինգ օր հաճախում է մարզումների:

Քերին մայրացել է 18 տարեկանում, իսկ նրա դուստրը 17-ում է մայր դարձել: Այժմ 36-ամյա Քերին մեծացնում է նաեւ իր 5-ամյա դստերը: The Sun-ի հետ զրույցում կինը նշում է, որ մարդիկ դժվարությամբ են հավատում, որ ինքն արդեն տատիկ է:

«Հաճախ է պատահում, երբ մարզասրահի մյուս հաճախորդները, լսելով, թե ինչպես է աղջիկս ինձ կանչում «մայրիկ», զարմանք են ապրում: Ես էլ ավելի եմ նրանց զարմացնում՝ նշելով, որ արդեն նաեւ տատիկ եմ: Հաճախ ավելորդ հարցերից խուսափելու համար ես եւ աղջիկս նշում ենք, թե քույրեր ենք»,-ասում է աշխարհի ամենագլամուրային տատիկը:

Ի դեպ, մինչ շատերը զարմանում են, թե ինչպես կարող էր 35-ամյա կինը դառնալ տատիկ, նշենք, որ այս առումով Քերին ռեկորդակիր չէ: 2011 թ-ին աշխարհի ամենաերիտասարդ տատիկի տիտղոսը նվաճել է ռումինացի Ռիֆկա Ստանեսկուն՝ 23 տարեկանում դառնալով տատիկ:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE