Եվա Ռիվասին համեմատել են Անջելինա Ջոլիի հետ. երգչուհու արձագանքը (ֆոտո)

15:17   8 փետրվարի, 2018

Եվա Ռիվասին համեմատել են Անջելինա Ջոլիի հետ: Երգչուհին հերթական լուսանկարն է հրապարակել Instagram-ում, եւ օգտատերերից մեկը մեկնաբանություններում նշել է, որ Եվան Ջոլիին է նման.

Եվան արձագանքել է մեկնաբանությանը՝ խնդրելով իրեն չհամեմատել հոլիվուդյան դերասանուհու հետ.

«Ես նման չեմ Անջելինա Ջոլիին: Խնդրում եմ, նման զուգահեռներ մի անցկացրեք: Ես երբեք չեմ կարող հասնել նրան: Նա ակրկնելի է եւ անթերի: Իսկ ես բոլորին այլ անհատականություն եմ: Ես նման եմ Եվա Ռիվասին»:

Հիշեցնենք, որ սկանդալային երգչուհին ավելի վաղ հայտնել էր, թե ինքը տաօրինակ է:

«Ես հաստատ ամենագեղեցիկը, ամենախելացին եւ ամենատաղանդավորը չեմ, փոխարենը՝ բարի եմ եւ խելացի, ծույլ եմ եւ աշխատասեր՝ միաժամանակ, ճիշտ եմ եւ սխալ, զուսպ եմ եւ հիստերիկ, լուրջ եմ եւ թեթեւամիտ, ուրախ եմ եւ տխուր: Կարելի է շատ բան գրել, բայց ամենահարմար բառը տարօրինակն է»,- գրել էր նա:



© NEWS.am STYLE