Լանա Դել Ռեյը պատասխանել է Քիմ Քարդաշյանի եւ այլ աստղերի հարցերին՝ L’official-ի նոր համարում

15:03   8 փետրվարի, 2018

Լանա դել Ռեյը հայտնվել է L’Official պարբերականի շապիկին ու էջերին։ Ուշագրավ է, որ սա ֆրանսիական հայտնի պարբերականի ամերիկյան հրատարակության առաջին համարն է։ Ամսագրի էջերին Լանա դել Ռեյին տարբեր հարցեր են ուղղել Քիմ Քարդաշյանը, կանադացի երգչուհի Grimes-ը, Ջոն Լենոնի որդին՝ Շոնը, Քորթնի Լավն ու այլ աստղեր։ Մենք այստեղ ներկայացնում ենք Քիմի հարցերը, նաեւ մեկ հետաքրքիր հարց՝ Շոնի կողմից։

Քիմ Քարդաշյան․ ո՞վ է քո գեղեցկության իդեալը

Լանա․ Ջոան Բաեզը (քանթրի ոճի երգչուհի), իմ ու նրա բնավորություններն ու ճաշակը համընկնում են։ Նաեւ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել դերասանուհի Լորեն Բեքոլը, երգչուհի Ջենիս Ջոփլինը։ Ու ինձ դու է գալիս այն, ինչ հիմա անում ես դու, սիրում եմ, թե ինչպես ես փոխում քո մազերի գույնը, քո ոճը, ու ինձ դուր են գալիս քո մերկ լուսանկարները, ես հետեւում եմ քեզ։

Քիմ Քարդաշյան․ եթե դու երաժշտությամբ չզբաղվեիր, ուրիշ ինչո՞վ կզբաղվեիր։

Լանա․ Ես մանկաբարձուհի կդառնայի կամ երեխաների հետ կաշխատեի։

Շոն Լենոն. դու զգո՞ւմ ես, որ փոփ երաժշտության մայրամուտն արդեն երեւում է հորիզոնում։ Ինչպե՞ս ես առհասարակ վերաբերվում քաղաքակրթության մայրամուտին։ Այդ երկու երեւույթների միջեւ որեւէ կապ կա՞։

Լանա․ Հնարավոր է։ Բայց ես դեռ չգիտեմ, թե դա ինչ է։ Ես կարծում եմ, որ հասարակության մեջ հիմա զգացվում է սոցիոպատիայի ու նարցիսիզմի վերելք ու հոգեկան առողջության ճգնաժամ։ Գուցե այդ ամենը փոխկապակցված է։ Հնարավոր է՝ այդ ամենը միայն մեր գիտակցությանն է վերաբերում։

 



© NEWS.am STYLE