Քայլի Ջեների «էկոլոգիապես մաքուր երեխան»

18:06   8 փետրվարի, 2018

Քայլի Ջեները փետրվարի 1-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Հեռուստաաստղը դստերն անվանել է Սթորմի (Փոթորկոտ) ու ցուցադրել նրա առաջին լուսանկարը։

Հայտնի են դարձել Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ ծննդաբերության որոշ մանրամասներ։ TMZ-ը գրում է, որ Քայլին պարզապես «շեղված է» էկոլոգիապես մաքուր արտադրատեսակների ուղղությամբ։ Կայքի աղբյուրները հայտնում են, որ հիվանդասենյակը, որտեղ Քայլին  ծննդաբերել է, բացառապես էկոլոգիապես մաքուր իրերով էր կահավորված, որոնց արժեքը  տասնյակ հազարավոր դոլարների էր հասնում։ 

Քայլիի հիվանդասենյակում ամբողջ ուտելիքը օրգանական էր, նույնիսկ հիվանդասենյակի պատերն էին ներկված այնպիսի ներկով, որի կազմում քիմիական նյութեր չկային։ Բոլոր ներքնակներն ու առհասարակ նորածնի համար ամբողջ հագուստը ձեռքով էր պատրաստված ՝ քիմիական մշակման չենթարկված նյութերից։ Նույնիսկ երեխայի հայրը՝ Թրևիս Սքոթն էր երեխայի խաղալիքները գնել ձեռքի աշխատանքների ոլորտում մասնագիտացած մատակարարից։

 



© NEWS.am STYLE