Քիմ Քարդաշյանը՝ Vogue Taiwan-ի շապիկին

10:06   9 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանը հայտնվել է  Vogue Taiwan-ի փետրվարյան համարի շապիկին ու էջերին։ 37-ամյա հայուհին իր  Instagram-ում ու Twitter-ում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնք արվել են պարբերականի համար։

Լուսանկարիչը գերտաղանդավոր Դենիս Լեոպոլդն է, մեյքափի հեղինակը՝ ռեալիթի շոուի աստղի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչը։

Հոդվածի նախաբանում նշվում է, որ Քիմը հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կառուցել իր բյութի կայսրությունն ու ինչպես է կառավարում այն։

Հիշեցնենք, որ Լանա դել Ռեյը հայտնվել է L’Official պարբերականի շապիկին ու էջերին։ Ուշագրավ է, որ սա ֆրանսիական հայտնի պարբերականի ամերիկյան հրատարակության առաջին համարն է։ Ամսագրի էջերին Լանա դել Ռեյին տարբեր հարցեր են ուղղել Քիմ Քարդաշյանը, կանադացի երգչուհի Grimes-ը, Ջոն Լենոնի որդին՝ Շոնը, Քորթնի Լավն ու այլ աստղեր։



© NEWS.am STYLE