Քիմ Քարդաշյանի չորսամյա դուստրը լուսանկարել է մայրիկին առանց վերնազգեստի

11:03   9 փետրվարի, 2018

Թոփլես լուսանկարներն, իհարկե, Քիմ Քարդաշյանի ձեռագիրն են։ Սովորաբար դրանք դուր են գալիս նրա բոլոր երկրպագուներին, բայց հայուհու Instagram-ում հրապարակված նոր լուսանկարը բուռն վրդովմունք է առաջացրել հեռուստաաստղի բաժանորդների շրջանում։ Բանն այն է, որ նրան լուսանկարել է Քիմի ու Քանյեի չորսամյա դուստրը։

«Քիմ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես անում»,- գրել է օգտատերերից մեկը լուսանկարի մեկնաբանություններում։

Քիմի երկրպագուների մի ամբողջ բանակ էլ պնդում է, որ այդ լուսանկարը բացարձակապես դատապարտելի չէ։

Իսկ մենք հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue Taiwan ամսագրի փետրվարյան համարի շապիկին ու էջերին։ 37-ամյա հայուհին իր  Instagram-ում ու  Twitter -ում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնք արվել են պարբերականի համար։



© NEWS.am STYLE