Արմինկայի նոր լուսանկարը՝ որդու հետ

11:46   9 փետրվարի, 2018

Արմինկան նոր լուսանկար է հրապարակել որդու հետ, որին կից գրել է, թե Ալեքսը վերջերս ինչ «խոստովանություն» է արել իրեն.

«-Մա՜մ, գիտե՞ս որն է իմ ամենասիրած սիմվոլը:
-Ո՞րը,- հարցնում եմ`շատ լավ իմանալով պատասխանը:
-Խաչը...որովհետև ես Քրիստոնյա եմ...»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմինկան ԱՄՆ-ում հանդիպել է ռուս հայտնի շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկիի հետ։ Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր Instagram-ում, որտեղ նա Շուֆուտինսկիի հետ լուսանկար է հրապարակել։

«Միշտ սիրելի՝ Միխայիլ Շուֆուտինսկի»,- լուսանկարին կից գրել է Արմինկան։



© NEWS.am STYLE