Հոլիվուդում տեղադրել են Քայլի Ջեների՝ 350 000 դոլարանոց մոմե քանդակը՝ մանկասայլակով

12:07   9 փետրվարի, 2018

Արևմտյան Հոլիվուդում տեղադրել են Քայլի Ջեների մոմե քանդակը՝ մանկասայլակով, հայտնում է TMZ-ը։ Քանդակն արժե 350 հազար դոլար, այն Մադամ Տյուսոյի թանգարանի նվերն է։

Մոմե Քայլին տեղադրված է մանկական ապրանքներ վաճառող  բուտիկի առաջ։ Այդ քանդակն անցած տարի էր ներկայացվել, բայց այն փողոց են դուրս բերել հիմա՝ ընդամենը մի քանի օրով։ Այդ որոշման համար առիթ է հանդիասացել այն, որ Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը մի քանի օր առաջ լույս աշխարհ է բերել իր դստերը, որին անվանել է Սթորմի։

Նշենք նաև, որ այս օրերին Twitter-ում ծաղրում են Քայլի Ջեների դստեր անունը՝ գրելով, որ հեռուստաաստղը պետք է ավելի լավ մտածեր դստեր համար անուն ընտրելիս, քանի որ այն ասոցացվում է այն պոռնոդերասանուհու հետ, որի հետ կապերի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկանդալային պատմության մեջ է հայտնվել։

 



© NEWS.am STYLE