Եվա Ռիվասը ցույց է տվել իր հմտությունները բռնցքամարտում (տեսանյութ)

14:32   9 փետրվարի, 2018

Եվա Ռիվասը սկսել է զբաղվել սպորտով եւ այն էլ ինչպիսի. երգչուհին բռնցքամարտի դասերի է հաճախում:

Instagram-ի իր էջում նա նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով իր հմտությունները։

«Նեղացա, գժվեցի, որոշեցի հեռանալ, հետո հիշեցի, որ սա տանձ է, ոչ թե տղամարդ»,- տեսանյութին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ սկանդալային երգչուհին ավելի վաղ հայտնել էր, թե ինքը տաօրինակ է:

«Ես հաստատ ամենագեղեցիկը, ամենախելացին եւ ամենատաղանդավորը չեմ, փոխարենը՝ բարի եմ եւ խելացի, ծույլ եմ եւ աշխատասեր՝ միաժամանակ, ճիշտ եմ եւ սխալ, զուսպ եմ եւ հիստերիկ, լուրջ եմ եւ թեթեւամիտ, ուրախ եմ եւ տխուր: Կարելի է շատ բան գրել, բայց ամենահարմար բառը տարօրինակն է»,- գրել էր նա:



© NEWS.am STYLE