Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ» ֆիլմի առաջին թրեյլերն ավելի քան հինգ միլիոն դիտում է հավաքել մեկ օրում

13:43   9 փետրվարի, 2018

YouTube-ի Sony Pictures Entertainment ալիքում հայտնվել է Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ» ֆիլմի առաջին թրեյլերը։ Տեսահոլովակը մեկ օրում հավաքել է ավելի քան հինգ միլիոն դիտում ու արժանացել դրական մեկնաբանությունների։ Marvel ընկերության արտադրանքը հնարավոր կլինի տեսնել արդեն աշնանը։

Ֆիլմում նաև նկարահանվել են Միշել Ուիլյամսը, Վուդի Հաչելսոնը, Ջենի Սլեյթն ու այլք։

Վենոմը բանական այլմոլորակային արարած է՝ հեղուկ ձև ունեցող։ Կենսագործունեության համար նրան պետք է «կրիչ», դրա համար էլ այն մտնում է լրագրող Էդդի Բրոքի (Թոմ Հարդիի) մարմի մեջ ու նրան օժտում գերմարդկային ունակություններով։

Քանի որ Marvel կոմիքսներում այդ հորինված հակահերոսը հանդիպում է այնպիսի սյուժետներում, որոնք կապակցված են Սարդ-մարդի հետ, «Վենոմ» ֆիլմում ակնկալվում է նաև Թոմ Հոլանդի հայտնությունը, որին հանդիսատեսը հիշում է Փիթեր Փարքերի կերպարով։



© NEWS.am STYLE