Նյու Յորքի նորաձեւության շաբաթ. Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Tom Ford-ի ցուցադրությանը

14:01   9 փետրվարի, 2018

Սինդի Քրոուֆորդի դուստրն ընդամենը կես տարում կարողացել է առաջ անցնել աշխարհի բոլոր առաջատար մոդելներից ու դառնալ թիմ մեկ մոդել նորաձևության շաբաթվա պոդիումներում՝ իր հետևում թողնելով վերջին երկու տարվա ընթացքում իրենց փայլուն դրսևորած այնպիսի մոդելների, ինչպիսիք են Ջիջի ու Բելլա Հադիդները, Քենդալ Ջեները, նաև պրոֆեսիոնալ մոդելներին։ 16-ամյա Քայա Գերբերն արդեն հունվարին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում հասկացրել էր, թե ով է պոդիումի նոր թագուհին, ու Նյու Յորքում մեկնարկած նորաձևության շաբաթը հաստատում է դա։

Նորաձևության շաբաթվա ընթացքում, որն, անկեղծ ասած, ժամանակակից շատ դիզայներներ սկսել են անտեսել, քանի որ այնտեղ չի լինելու Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությունը, կայացել է Tom Ford ապրանքանիշի՝ 2018-ի աշնանային հավաքածուի ցուցադրությունը։

Քայան հայտնվել է պոդիումի վրա սև թավշյա անսամբլով։

Քայային հետևել է Ջոան Սմոլսը։

Ու այլ մոդելներ։

Աղբյուրը՝  Daily Mail,Vogue

Լուսանկարները՝ WWD, REX, Shutterstock, Getty



© NEWS.am STYLE