Քիմ Քարդաշյանը՝ մոր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս

18:02   9 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանը մոր հետ դուրս էր եկել զբոսնելու Լոս Անջելեսում։ Քրիս Ջեները եւ Քիմ Քարդաշյանը գնացել էին լանչի՝ Սքոթ Դիսիքի հետ։

37-ամյա հայուհին նախընտրել էր ճապոնական ռեստորան գնալ իր ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի երեխաների հոր հետ (Սքոթն ու Քորթնին ութամյա Մեյսոնի, հնգամյա Պենելոպայի ու երեքամյա Ռեյնի ծնողներն են)։

Հայուհին հայտնվել է ամուսնու Yeezy հավաքածուի անսամբլով ու կոշիկով, եւ Քիմի վրա հիմա ավելի շատ ուշադրություն է սևեռված, քան Նյու Յորքում անցնող նորաձևության շաբաթվա։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue Taiwan-ի փետրվարյան համարի շապիկին ու էջերին։ 37-ամյա հայուհին իր Instagram-ում ու Twitter-ում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնք արվել են պարբերականի համար։

Լուսանկարիչը գերտաղանդավոր Դենիս Լեոպոլդն է, մեյքափի հեղինակը՝ ռեալիթի շոուի աստղի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչը։

Հոդվածի նախաբանում նշվում է, որ Քիմը հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կառուցել իր բյութի կայսրությունն ու ինչպես է կառավարում այն։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid 



© NEWS.am STYLE