68-ամյա Ալլա Պուգաչովան ցույց է տվել, թե ինչ տեսք ունի առանց շպարի

15:01   9 փետրվարի, 2018

68-ամյա Ալլա Պուգաչովան ցույց է տվել, թե ինչ տեսք ունի առանց շպարի։ Երգչուհին հեռացել է բեմից, դաստիարակում է երեխաներին, ապրում է քաղաքից դուրս, դրա համար էլ կարող է իրեն թույլ տալ «առանց մարտական շպարի» հանրությանը ներկայանալ։

Ալլա Պուգաչովան իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ առանց դիմահարդարման է։

«Շատերն ուզում են ինձ տեսնել առանց շպարի, այսպես ասած, առանց զարդարանքների։ Բավարարում եմ Ձեր հետաքրքրությունը, բայց մի մոռացեք, որ ապրիլին ես արդեն 69 տարեկան եմ դառնում»,- գրել է լուսանկարի տակ Ալլա Պուգաչովան։

Համացանցի օգտատերերն ու երգչուհու գործընկերները նշել են, որ աստղը վայելուչ տեսք ունի իր տարիքի համար։

«Ասես գետից է դուրս եկել»,- իր մուսային հաճոյախոսություն է արել Ֆիլիպ Կիրկորովը։

 



© NEWS.am STYLE