17:03 9 փետրվարի, 2018Նյու Յորքում մեկնարկել է նորաձևության շաբաթը, եւ մենք արդեն Ձեզ ներկայացրել ենք Սինդի Քրոուֆուրդի 16-ամյա դստերը՝ Քայա Գերբերին, որը հպարտորեն քայլում էր պոդիումով Tom Ford ապրանքանիշի ցուցադրության ժամանակ, իսկ հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է Jeremy Scott ապրանքանիշի ցուցադրության վրա, որտեղ արդեն առաջատար մոդելներ էին փայլում՝ Ստելլա Մաքսվել, Ջիջի Հադիդ, Ժասմին Տուկս եւ այք։

22-ամյա Ջիջին՝ վարդագույն կեղծամով, զուգագուլպաներով, կարճ վերնազգեստով ու արծաթագույն սարաֆանով, բացել է շոուն։

Ստելլա Մաքսվելը

Ժասմին Տուկսը

42-ամյա ամերիկացի ոճաբանի նոր հավաքածուն շատ վառ ու արտասովոր է ստացվել, ինչը միանգամից աչքի է զարնում։


Գերակշռող գույներից են վարդագույնը, կանաչը, երկնագույնը, նարնջագույնն ու մանուշակագույնը։
Ինչ վերաբերում է հավաքածուին, ապա դիզայները շեշտադրում է կատարել կարճ վերնազգեստների, զգեստների, կիսաշրջազգեստների ու բաճկոնների վրա։



Առանձին ուշադրության են արժանի կոշիկները, որոնք դիզայները ներկայացրել է իր հավաքածուում։

Բազմերանգ կոշիկներն ու վառ մունբութերը շատ ներդաշնակ տեսք ունեն ֆուտուրիստական լուքբուքի հետ։

Աղբյուրը՝ Daily Mail, Spletnik
Լուսանկարները՝ WWD, REX, Shutterstock