Աարոն Փոլն ու Լորեն Պարսեկյանն առաջին անգամ ծնող են դարձել

15:28   9 փետրվարի, 2018

Լորեն Պարսեկյանն ու ամերիկացի դերասան, «էմմի» մրցանակակիր Աարոն Փոլն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին երջանիկ ծնողները հայտնել են իրենց  Instagram-ում.

«Չկան բառեր, որոնք կկարողանան բացատրել այն, ինչ կատարվում է իմ սրտում», - գրել է Լորենը։

Հիշեցնենք, որ զույգը ծանոթացել է Կոաչելա փառատոնի ժամանակ։ Նրանք նշանվել են 2012-ի հունվարի 1-ին՝ Փարիզում, իսկ 2013-ի մայիսի 26-ին՝ ամուսնացել։



© NEWS.am STYLE