Պտավոր նախշ. այս գարնան թրենդը

16:38   9 փետրվարի, 2018

Պտավոր նախշը կարելի է հանգիստ դասական թրենդների շարքին դասել։ Ռետրո ոճի անքակտելի մասնիկը մեր օրերում շարունակում է արդիական մնալ, իսկ այս գարնանն այն կլինի իր պիկում։

Իհարկե, այս նախշի դեպքում մեծ է վտանգը, որ զգեստը կարող է ձեզ արհեստականորեն մեծացնել, ուստի ընտրության հարցում պետք է զգուշավոր լինել։

Ավելի ժամանակակից երեւալու համար ընտրեք թրենդային գործվածքներ, իսկ աբստրակտ լուծումներով հագուստն ավելի նորաձեւ կլինի, քան պարզապես դասական զգեստը՝ պտավոր նախշով։

Կիրառեք պտավոր նախշը ոչ միայն հագուստի, այլեւ աքսեսուարների մեջ։

Շարֆ, պայուսակ, կոշիկներ, թիկնոց, անգամ՝ գուլպաներ...

Լուսանկարները՝ Grazia.ru-ի



© NEWS.am STYLE