Էմիլի Ռատաժկովսկին թոփլես նկարահանվել է նորաձևության ապրանքանիշի գովազդարշավում

19:10   9 փետրվարի, 2018

Էմիլի Ռատաժկովսկուն կարելի է նայել օրերով, շաբաթներով, ամիսներով ու չդադարել հիանալ։ 26-ամյա մոդելը մասնակցել է DL 1961 նորաձևության ապրանքանիշի գովազդարշավին ու ավելորդ է ասել, որ գեղեցկուհին որոշ լուսանկարներում հայտնվել է թոփլես։

Էմիլիից բացի գարուն-ամառ հավաքածուի գովազդին մասնակցել է Միք Ջագերի ու Ջերի Հոլլի դուստրը՝ Լիզի Ջագգերը, նորաձևության ոլորտի բլոգեր Պատրիսիա Մենֆիլդն ու հայտնի մոդել և գյուտարար Իլոն Մասկի մայր 69-ամյա Մեյ Մասկը։

Լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի Instagram-ում։

Լիզի Ջագգեր

DL 1961 ապրանքանիշն իր գովազդարշավի ժամանակ գործածել է մեջբերումներ, որոնք նվիրված են իրավահավասարությանը՝ դրա տարբեր դրսևորումներով։

Մեյ Մասկ

«Մենք բոլորս պետք է մտածենք աշխարհի քաղաքացիների նման»,- ասում է գովազդում նաև Մեյ Մասկը։  



© NEWS.am STYLE