Ոստիկանությունը կալանավորել է Բելլա Հադիդին հետապնդող մոլագարին

22:09   9 փետրվարի, 2018

Մինչ Ջիջի Հադիդը հպարտորեն քայլում էր Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա պոդիումներին, ոստիկանությունը ձերբակալել է նրա քրոջը՝ Բելլային հետապնդող մոլագարին։ Տղամարդը փորձել էր ներխուժել մոդելի տուն գիշերը։ TMZ–ը գրում է, որ որոշ ժամանակ Բելլային համացանցում ինչ-որ տղամարդ էր սպառնում։ 37-ամյա տղամարդուն, որի անունը չեն հայտնում, ձերբակալել են երեկոյան ժամը 9-ին։

Ոստիկանություն կանչել է հենց ինքը՝ Բելլան, որը նկատել էր, որ տղամարդը իր սոցցանցի հաշվում հրապարակել է այն շենքի լուսանկարը, որտեղ ապրում է Բելլան։

Ոստիկանությունը անմիջապես ժամանել էր ու կալանավորել տղամարդուն։ Իրավապահները վստահ են, որ սա այն նույն տղամարդն է, որը անցած տարվա դեկտեմբերին սպառնալիքներ էր հասցեագրում Բելլային ու զանգահարում նրան։

Այս պահի դրությամբ տղամարդը կալանավորված է։



© NEWS.am STYLE