Տնային պայմաններում պատրաստված դիմակ՝ դեմքի յուղոտ մաշկի համար

19:09   13 փետրվարի, 2018

Յուղոտ մաշկի համար նախատեսված դիմակները պետք է ոչ միայն մաքրեն եւ չորացնեն բորբոքումները, 

այլեւ խոնավացնեն մաշկը:

ԴԻՄԱԿ ԾԱԿՈՏԻՆԵՐԸ ՆԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նման դիմակ պատրաստելու համար հարկավոր է երկու բաղադրիչ՝ ձվի սպիտակուց եւ կիտրոնի հյութ:

Նախ լավ հարեք ձվի սպիտակուցը, հետո ավելացրեք մի քանի գդալ կիտրոնի հյութ: Հետո խառնուրդը երկու մասի բաժանեք: Դիմակը սառնարանում պահել խորհուրդ չի տրվում, ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում:

Մաշկը խոնավեցնելու եւ ծակոտիները նեղացնելու համար խառնուրդի մի մասը վրձինով քսեք դեմքին, իսկ երբ այն չորանա, քսեք նաեւ երկրորդ մասը: Դրանից հետո դեմքը հարկավոր է լվանալ սառը ջրով:

Դրանից հետո հարկավոր է բարակ շերտով խոնավեցնող կրեմ քսել դեմքին: Մաշկը փայլուն եւ անհավանական գեղեցիկ կդառնա: Բայց եթե կոմբինացված մաշկ ունեք, այս դիմակը քսեք միայն ճակատին, քթին եւ կզակին:

 

Աղբյուրը՝ ladies-charm.ru



© NEWS.am STYLE