Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է իր Louis Vitton աղբամանների կողքին

10:10   10 փետրվարի, 2018

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է իր Louis Vitton աղբամանների կողքին։ Հայուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նստած է իր տան առջեւ տեղադրված աղբամանների մոտ։ Այդ աղբամանները Քիմը դեռ երկու տարի առաջ էր պատվիրել։ Բայց դեռ պարզ չէ, թե սա ինչ ֆոտոշարք է։

«Շուտով»,- մակագրել է Քիմը լուսանկարին կից՝ շարժելով իր 107 մլն բաժանորդների հետաքրքրությունը։

Իսկ մենք հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվել է Vogue Taiwan ամսագրի փետրվարյան համարի շապիկին ու էջերին։

37-ամյա հայուհին իր Instagram-ում ու Twitter-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնց հեղինակը մեգատաղանդավոր Դենիս Լեոպոլդն է, իսկ մեյքափը հեռուստաաստղի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչն է արել։

Հոդվածի նախաբանում ասվում է, որ Քիմը հարցազրույցում պարբերականին պատմում է այն մասին, թե ինչպես է կառուցել իր բյութի կայսրությունն ու ինչպես է կառավարում այն։



© NEWS.am STYLE