Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի դիզայները Անտոնիո Բերարդին է

11:01   10 փետրվարի, 2018

Մայիսի 19-ին կայանալու է 36-ամյա Մեգան Մարքլի ու 33-ամյա արքայազն Հարիի հարսանիքը։ Հայտնի է դարձել Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի դիզայների անունը։ Hellomagazine.com-ը գրում է, որ ամերիկացի դերասանուհին արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստի դիզայներին։

Լոնդոնցի ոճաբանների շրջանում լուրեր են պտտվում, որ Մեգանի ընտրությունը կանգ է առել սիցիլիական արմատներ ունեցող 50-ամյա դիզայներ Անտոնիո Բերարդիի վրա։

Մեգան Մարքլը բազմիցս հանրությանը ներկայացել է Բերարդիի զգեստներով, որոնք միշտ շատ կանացի են ու հոյակապ կտորներից են կարված։

Անտոնիոն արդեն սկսել է աշխատել գալիք հարսանեկան արարողության գլխավոր զգեստը ստեղծելու ուղղությամբ։ Անտոնիոյի ծնողները ներգաղթել են Մեծ Բրիտանիա 1950-ականներին։ Ապագա մոդելյերը ծնվել է Գրենթեմում ու սովորել Saint Martins-ում:

 

 



© NEWS.am STYLE