Շպարվիր NEWS.am STYLE-ի հետ. կատարյալ smokey eyes` գումարած թրենդային շրթներկ (ֆոտո/վիդեո)

13:08   10 փետրվարի, 2018

Այս շաբաթ NEWS.am STYLE-ն առաջարկում է ձեր երեկոյան ժամանցն անցկացնել հայտնի՝ smokey eyes դիմահարդարմամբ:

Դիմահարդար Սոնա Մուրադյանը մեզ ցուցադրել է ամենահայտնի շպարի համադրումը թրենդային շրթներկի հետ: Իսկ մեր այս շաբաթվա մոդելը կանաչաչյա Հասմիկ Հարությունյանն է:

Ի դեպ, Սոնան նշում է, որ smokey eyes-ը հատկապես գեղեցիկ է համադրվում կանաչ երանգի աչքերի հետ: Մեր մոդելի տեսքին մեղմություն հաղորդելու համար Սոնան սեւ ստվերաներկին ավելացրեց նաեւ շագանակագույն եւ մորեգույն երանգները:

Իսկ ստորին շուրթի փայլը թրենդային լուծում հաղորդեց դիմահարսդարմանը: Առաջարկում ենք դիտել ամբողջական տեսանյութն ու եւս մեկ դիմահարսարում բացահայտել մեզ հետ միասին :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE