«Ստիպված ես լինում կեղտոտ աշխատանքն ինքդ անել». VARDA

14:12   10 փետրվարի, 2018

Շաբաթ օրվան թեթեւություն կհաղորդի հիասքանչ VARDA-ի Instagram-ը։ Պարուհին հրապարակել է մի քանի կադրեր` «կրքոտ» ֆոտոշարքից։

«Ամեն ուրբաթ իմ տուն է գալիս մաքրուհի։ Ու ես միշտ, չգիտես ինչու, նրա գալուց առաջ հավաքում եմ տները։ Իսկ երեկ ես լրիվ ուժասպառ տուն եկա ու պառկեցի քնելու։ Իսկ առավոտյան, երբ արթնացա, որոշեցի կաթնաշոռով թխվածքաբլիթ պատրաստել, մի ամբողջ սար աման կեղտոտեցի՝ ինձ մխիթարելով այն մտքով, որ շուտով կգա իմ մաքրուհին․․․ Եվ ահա այդ պահին, ինչպես միշտ, ամեն ինչ հակառակը ստացվեց․․․ Պարզվեց, որ իմ մաքրուհին հիվանդացել է ու չի կարողանա գալ․․․ Միշտ այդպես է, հենց լիցքաթափվում ես ու մտածում, որ «կեղտոտ» աշխատանքը քո փոխարեն մեկ ուրիշը կանի, հետո ստիպված ես լինում թեւքերը ծալել ու ամեն ինչ ինքնուրույն անել։ Ու դա վերաբերում է ոչ միայն կեղտոտ սպասքին․․․ Պետք է միշտ տոնուսի մեջ լինել»,- մակագրել է լուսանկարը պարուհին։



© NEWS.am STYLE