59 տարեկանում մահացել է «Խաղաթղթե տնակ» սերիալի դերասան Ռեգ Է․ Քեթին

16:18   10 փետրվարի, 2018

59 տարեկանում մահացել է «Խաղաթղթե տնակ» սերիալի դերասան Ռեգ Է․ Քեթին։ Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էր։ Սերիալում նա կատարում էր Ֆրեդիի դերը, որն ուներ իր սեփական խորտկանոցը, որը սերիաներից մեկում հրկիզվում է, ինչից հետո ԱՄՆ նախագահը (որի դերը սերիալում կատարում է Քևին Սփեյսին, որին հոլիվուդյան հիմարները հանել են սերիալից սեքս սկանդալի պատճառով) Ֆրեդիին աշխատանքի է դասավորում Սպիտակ տանը՝ որպես այգեպան։

2015-ին դերասանը «Էմմի» է ստացել վերոնշյալ սերիալում իր դերի համար։ Նա փայլուն դերեր է կերտել նաև «Գաղտնալսում», «Շտապ օգնություն» սերիալներում, «Վտարանդին», «Ֆանտաստիկ քառյակը» ու շատ այլ ֆիլմերում։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսնակարները՝ Getty    

 



© NEWS.am STYLE