Shine&Food. Ավոկադոյով աղցան. երկրորդ փորձը հաջողվեց շեֆ-խոհարարի օգնությամբ

10:35   12 փետրվարի, 2018

Ողջույն, իմ շատ սիրելի դիտողներ: Այսօր հետաքրքիր անկնկալ եմ պատրաստել Ձեզ համար: Այս հաղորդումը նկարահանվել է ո՛չ իմ խոհանոցում: Ինչո՞ւ:

Որովհետեւ ուզում եմ իմ եւ բոլոր նիհարողների համար պարզել՝ հնարավո՞ր է Երեւանի ռեստորաններում մեկ-երկու աղցանից բացի՝ համեղ ուտեստներ պատվիրել ու չգիրանալ:


Ինձ հյուրընկալել էր Աբովյան 14 հասցեում գտնվող «Մամուռ» ռեստորանը:

Ռեստորանի շեֆ-խորարար Անդրանիկը բարեհամբյուր էր. թույլ տվեց նույնիսկ իր խոհանոց մտնել ու հաճույքով առաջարկեց ռեստորանի պահքի ճաշացանկից ավոկադոյով համեղ աղցան պատրաստել: Հուսամ՝ ձեզ նույնպես այն դուր կգա:

Շարունակեք հետեւել իմ հաղորդմանը եւ առողջ սննդակարգը լրացնել նորանոր հետաքրքիր եւ առողջ ուտեստներով:


Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին իմ ֆեյսբուքյան էջում` Shine&Food:



© NEWS.am STYLE