Փերիս Հիլթոնը՝ Swarovski բյուրեղներով զարդարված 65 հազար դոլարանոց Hermes պայուսակով

17:05   10 փետրվարի, 2018

Փերիս Հիլթոնը թողարկել է իր առաջին երգը 12 տարի առաջ։ Այն կոչվում էր Stars Are Blind։ Իսկ հիմա 36-ամյա հեռուստաաստղը հայտնվել է ռետրո կերպարով՝ գովազդելով իր նոր՝ I Need You երգը, նաեւ դրա տեսահոլովակը։

«Հինգ օրից՝ I Need You», -մակագրել է իր Instagram-ում լուսանկարը Փերիսը, որում նա նստած է բազմոցին՝ Swarovski բյուրեղիկներով զարդարված Hermes պայուսակով, որը 65 000 դոլար արժե։

Հիշեցնենք, որ օրերս Փերիս Հիլթոնը գովազդել է Քանյե Ուեսթի YEEZY SEASON 6 հավաքածուն, որի համար Քանյեն որպես պոդիում ընտրել էր Լոս Անջելեսի փողոցները (այն վայրերը, որտեղ Քիմը հիմնականում հայտնվում է պապարացիների տեսադաշտում), իսկ մոդելների դերում, Փերիս Հիլթոնից բացի, նա ընտրել էր հասարակ աղջիկների, որոնք հայտնի չեն այդ բնագավառում:

 



© NEWS.am STYLE